ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ՈՒկրաինայի շուրջ բանակցություններում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել ՈՒկրաինայում ու Եվրոպայում: Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր»՝ նա ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է ՈՒկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։               
 

Աթենքում պայթեցվել է Հունաստանի նախկին վարչապետի մեքենան

Աթենքում պայթեցվել է Հունաստանի նախկին վարչապետի մեքենան
26.05.2017 | 19:53

Աթենքում մահափորձ է կատարվել Հունաստանի նախկին վարչապետ Լուկաս Պապադեմոսի դեմ, հայտնում է BBC-ին: Պայթյունը տեղի է ունեցել, երբ նախկին վարչապետը բացել է փաթեթը, որում ռումբ է եղել: Դեռևս հայտնի չէ, թե ինչ տեսակի պայթուցիկ է գործարկվել: Քաղաքական գործիչն ու վարորդը վիրավորվել են, երբ պայթյուն է որոտացել Պապադեմոսի մեքենայում: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:


Պապադեմոսը վարչապետ էր 2011-ի նոյեմբերից մինչև 2012-ի մայիսը:
Հունաստանի կառավարությունը նախկին վարչապետ Լուկաս Պապադեմոսի հանդեպ կատարված մահափորձը գնահատել է որպես ահաբեկչություն և դատապարտում է այդ հանցագործությունը, հայտնել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Դիմիտրի Տզանակոպուլոսը:

Դիտվել է՝ 723

Մեկնաբանություններ